Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Քո խորանում

Քո խորանում
14.12.2023 | 21:47

Քո խորանում երկար ծնկած աղոթելուց`

ծունկս ցավեց, աշխա՛րհ,

աղոթելիս ումպս կիսատ մնաց՝

սիրտս դաղվեց, աշխա՛րհ:

Քո խորանում երկար պաղատելուց՝

կյանքս պաղեց, աշխա՛րհ,

աղոթքներիս միջով անցած

միտքս մաղվեց, աշխա՛րհ:

Քո խորանում երկար ես ճգնավոր եղա՝

ճիգս ճչաց, աշխա՛րհ,

աղոթքիս մեջ զորեղ՝

անզոր մեռավ, աշխա՛րհ:

Քո խորանում անվերջ աղոթելուց,

դարձս կիսատ մնաց,

դավանանքդ փոխիր և էլ դարձի չեկար,

ու մենք հավետ միմյանց չհասկացանք, աշխա՛րհ:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ